Հարգելի այցելուներ, եթե Ձեր նկատմամբ որևէ պետական պաշտոնյա անարդար վերաբերմունք է ցուցաբերել, դիմեք մեզ և մենք փաստերը ստուգելուց հետո հասարակական պարսավանքի կենթարկենք, հնարավոր է նաև իրավաբանական խորհրդատվության տրամադրում: Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է:

Այս պահին

Մենք ունենք 87 հյուրեր ակտիվ
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր66
mod_vvisit_counterԵրեկ3
mod_vvisit_counterԱյս շաբաթ66
mod_vvisit_counterԱնցյալ շաբաթ3
mod_vvisit_counterԱյս ամսվա մեջ69
mod_vvisit_counterԱնցյալ ամիս0
mod_vvisit_counterԲոլորը70

Այսօր: 2012-05-21 11:13

Գրանցում

Այցելուների քարտեզ

Ընտրություններին ընդառա՞ջ

Տպել PDF
AddThis Social Bookmark Button

Հայ իրականության մեջ ընտրությունները դարձել են բնակչության որոշ մասի համար իշխանությունը իր ձեռքում պահելու և էլ ավելի հարստանալու միջոց, իսկ մեծամասնության համար սին հույսեր փայփայելու, լավ օրերի՝ իրականում իր ստրկությունը ապացուցելու(փողոցային թիթեռնիկների նման)՝ մի քանի դրամով իր ձայնը վաճառելու:

Ինչո՞ւ ես լռում...

Տպել PDF
Գործածողի Գնահատականը: / 1
ՎատԼավագույն 
AddThis Social Bookmark Button

/Կոկորդիլոոս թշնամին կուլ է տվել արևին: Կորնեյ Չուկովսկի/

Ողբամ զ'քեզ, ով Հայ ժողովուրդ,

Որ մայր քաղաքդ դեմքը` կորցրել,

Երգը` կորցրել, խիղճն ու պատիվը`

«Կազինո» դարձրել,

Քեզ օտարացել ու.. քո տականքին`

գերի է դարձել...

Երկիրն ու պետությունը

Տպել PDF
Գործածողի Գնահատականը: / 3
ՎատԼավագույն 
AddThis Social Bookmark Button

Ժամանակները փոխվել են` երկիրն էլ է փոքրացել, բռնապետները նույնպես խուրդվել-մանրացել են: Միայն թե մենք առաջվա պես երկիր չենք զգում մեր ոտքի տակ: Իսկ այն, ինչ որ զգում ենք, բնորոշվում է առաջվա պես` «Երկիրը երկիր չի…»: Դա են ասում շուրջբոլորը. հարեւաններս` մութ ու հոտած վերելակում, վերացվող կրպակների տերերն ու նրանց տեղից տեղ քշող ոստիկանները, տունն ու հողը բանկին պարտքի դիմաց հանձնած ու վերջին փողերով արտագաղթի տոմսն առած գյուղացիները: Բայց արդյո՞ք մենք երկրից ենք բողոքում, ուժասպառ ու թեւաթափ լինելով ամենօրյա ու առօրյա դարձած այս անհեթեթ ստորաքարշությունից: … Պետություն չկա մեր երկրում, պետություն: Էլ չեմ ասում հանրապետություն:

Մտորումներ ընտրությունների նախաշեմին

Տպել PDF
Գործածողի Գնահատականը: / 2
ՎատԼավագույն 
AddThis Social Bookmark Button

    «Իշխանություններին» արդյոք չի՞ անհանգստացնում այն հարցը, թե ինչու՞ հայ մարդը դրսում իր անհատականությունը դրսևորելով հասնում է այնպիսի տնտեսական ու կենսական մակարդակի, որ օգտակար է լինում իր ընտանիքին, ինչու չէ, նաև իր հայրենիքին(դրամահավաքներ, փառատոններ), իսկ իր երկրում հանապազօրյա հաց վաստակելու համար նույնիսկ հայ տղամարդը համաձայնվում է կնոջ կամ աղջկա Թուրքիա մեկնելուն իսկ ինքն էլ մղձավանջային ծանր վիճակում հայտնվում է հոգեբուժարանում կամ սրտի հետ կապված խնդիրներով՝ հիվանդանոցում:

«Մեր գործը չէ». զարգացու՞մ, թե՞ այլասերում

Տպել PDF
Գործածողի Գնահատականը: / 2
ՎատԼավագույն 
AddThis Social Bookmark Button

Գողին դատում են ոչ թե գողության, այլ բռնվելու համար

Հազարավոր բարոյագիտական գրքեր են գրվել, բայց ես չեմ հենվելու որևէ հեղինակության կարծիքի կամ տեսակետի վրա: Ներկայացնոմ եմ շարքային հայ մարդու մտորումները վերջին տարիներին մեր հասարակության համար հրատապ մի խնդրի շուրջ: Մտորումների առիթ հանդիսացավ վերջերս քննարկվող մի փաստ. ամուսնացած կնոջ դավաճանությունը:

Քսան տարի առաջ, համոզված եմ, հասարակության վերաբերմունքը միանշանակ կլիներ: Ի՞նչն է հիմա փոխվել. զարգացել՞ ենք, թե՞

Այդ ակնհայտորեն անբարոյական կնոջը պաշտպանողների մի մասը աղանդավորական մոլեռանդությամբ խոսում են Հիսուսի բառերով. «Թող առաջին քարը նետի անմեղը»՝ ենթադրելով, որ անմեղներ չկան: Նրանց երեսպաշտությունը բացահայտում է Հիսուսի հիմնական պատվիրաններից մեկի՝ «Մի շնանար», անտեսումը: Հանրահայտ փաստ է, անբարոյականը միշտ փորձում է արդարանալ «բոլորն էլ անում են», այսինքն բոլորն էլ անբարոյական են, պնդումով: Պարոն և տիկին շնացողներ, ինչու՞ եք ձեր փչացածությունը փաթաթում հասարակության վզին, բոլորին ձեր արշինով մի չափեք: